Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ը Սիրիայի հարցով իր մոտ է կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին

11:53, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ը Սիրիայի հարցով իր մոտ է կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի նկատմամբ օդային հարվածներ իրականացնելու ժամանակ խախտել է իր երկրի օդային տարածքը: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ այս առիթով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին իրենց մտահոգությունն են հայտնել կատարված խախտումի վերաբերյալ: Թուրքիան լրջորեն կոչ է արել Ռուսաստանին հետագայում զերծ մնալ նամանատիպ գործողություններից` նշելով, որ նման դեպքերի կրկնողության դեպքում ինքն իր գործողությունների համար պատասխանատվություն չի կրում:

Թուրքիան հավելել է նաև, որ իր օդային տարածքը խախտվել է հոկտեմբերի 3-ի երեկոյան, ինչը կանխելու համար թուրքական օդուժը երկինք է բարձրացրել F-16 կործանիչներ:

7272 | 1
Facebook