Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեյլա սարիբեկյանները կոկորդ են պատռում, որ իրենց երգելը Հրապարակի բեմում ավելի կարևոր է, քան սահմանամերձ գյուղերի՝ գոմի նմանվող դպրոցները վերանորոգելը

09:43, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
Լեյլա սարիբեկյանները կոկորդ են պատռում, որ իրենց երգելը Հրապարակի բեմում ավելի կարևոր է, քան սահմանամերձ գյուղերի՝ գոմի նմանվող դպրոցները վերանորոգելը
     Սահմանամերձ Ոսկեվան գյուղի դպրոցի ռեմոնտը վաղ 80-ականների է: Ուղղակի աննկարագրելի տեսարան է, երբ մտնում ես դասասենյակներ, կներեք, բայց երեխաները կարծես գոմի մեջ նստած լինեն: Այդ վիճակում են շատ գյուղերի դպրոցներ: Ազգային ժողովում ինձ հաջողվեց 2009թ. բյուջեի մեջ մտցնել դպրոցը՝ 70 մլն դրամ գումարի տեսքով: Գլոբալ ֆինանսական ճգնաժամի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության պատճառաբանությամբ այդպես էլ չվերանորոգվեց: Հիմա լեյլա սարիբեկյանները կոկորդ են պատռում, որ իրենց երգելը Հանրապետության Հրապարակի բեմում ավելի կարեւոր է, քան այսպիսի դպրոցները վերանորոգելը: Ի վերջո, պետական բյուջեից է ձեւավորվել Երեւանի բյուջեն, արվել է մարզերի, սահմանամերձ համայնքների հաշվին: Այդ մեխանիզմով, փաստացի, տարիներով սահմանամերձ գյուղերն ու մարզերն են ձեզ "փող տվել", որ տժժաք Հրապարակի բեմի վրա: Ու կրծքից կտրվող երեխայի նման այսօր հրաժարվում եք ետ վերադարձնել ձեզ տրվածը, գիտեք թե դա ձեր փողն է ու ինչպես ցանկանաք պետք է ծախսեք: Միայն տոնակատարությունների ու անհարկի շռայլությունների գումարով ամեն տարի առնվազն երկու դպրոց կնորոգվի, կկահավորվի: Բայց չէ, ազգովի լեյլաների տունն եք պահում, մեղք են....

Սահմանամերձ Ոսկեվան գյուղի դպրոցի ռեմոնտը վաղ 80-ականների է: Ուղղակի աննկարագրելի տեսարան է, երբ մտնում ես դասասենյակներ...

Posted by Styopa Safaryan on 30 Սեպտեմբեր, 2015
7457 | 0
Facebook