Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ եք պարտադրում այնպիսի շչոտչիկներ, որոնք սխալ տվյալներ են գրանցում». քաղաքացի

18:21, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Ինչո՞ւ եք պարտադրում այնպիսի շչոտչիկներ, որոնք սխալ տվյալներ են գրանցում». քաղաքացի

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում երևանաբնակ Մհեր Թորոսյանը գանգատվեց, որ արդեն 3 ամիս է` իր հաշվիչը սխալ տվյալներ է գրանցում. «Թվերը ոնց որ տպած լինեն: Այսինքն` շատ ես օգտագործել, քիչ ես օգտագործել, ամեն ամիս նույն թիվն է` 15 000 դրամ: Ես բողոքել եմ, շչոտչիկս փոխել եմ տվել, որովհետև իմ օգտագործած հոսանքը թվերի հետ չի բռնում: Ցերեկն ու գիշերը խառնված է»,- ասաց նա` հավելելով, որ իր ծանոթ էլեկտրիկներից հետաքրքրվել է, որ այդ սարքը հնարավոր չէ կեղծել. «Նրան միայն մի ձևով է հնարավոր կեղծել` վերևում «կրիչոկ» անելով և ուրիշին հոսանք տալով: Բայց եթե մասնագետ լինի, կհասկանա, թե դա ինչպես են կեղծել: 410 կՎտ/ժամ, այն էլ ամռա՞նը, հնարավոր չէ: Ամեն ամիս 130 կիլովատտ է գրել իմ հաշվիչը, բայց վերջին երեք ամիսներին, անհասկանալի պատճառներով, ավելացել է»,- շարունակեց Մ. Թորոսյանն, ում դիտարկմամբ, եթե, ենթադրենք, սարքը խախտվել է, ապա ինչու պակաս չի գրում, ինչու է հենց բոլորինն ավելի գրում: «Ինչո՞ւ չեք համաձայնվում, որ խորհրդային ժամանակների հաշվիչներ դնենք: Եթե այն նորմալ է աշխատում, արդեն ձեռնտու չէ՞: Ինչո՞ւ եք պարտադրում այս շչոչիկները, որոնք սխալ տվյալներ են գրանցում»,- վրդովված դիմելով ՀԷՑ-ին՝ ասաց մեր զրուցակիցը:

4006 | 2
Facebook