Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զգուշացեʹք, ամառ է». սեքսապաթոլոգ

14:35, շաբաթ, 25 հուլիսի, 2015 թ.
«Զգուշացեʹք, ամառ է». սեքսապաթոլոգ

«Սեռական առողջությունը հատկապես վտանգվում է ամռանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Մարդիկ ամռանը հանգստանում են, իսկ աշնանն ակտիվորեն այցելում բժշկի՝ ամռան հանգստի «պտուղները» վերացնելու»,- ասաց մասնագետն, ում խոսքով` սեռավարակների ու սնկային հիվանդությունների պատճառը հանգստի ոչ գրագետ կազմակերպելու արդյունքն է:

«Հանգստավայրերում մարդիկ հաճախ պատահական սեռական հարաբերություններ են ունենում՝ մոռանալով սեռավարակների ու դրանցից պաշտպանվելու մասին: Վերադառնալով մոռանում են բժշկական հետազոտություն այցելելու մասին, որն էլ հետագայում բարդություններ է առաջացնում»,- նշեց Վրեժ Շահրամանյանն, ու խորհուրդ տվեց անպայման տարվա մեջ գոնե մեկ անգամ բուժզննում անցնել: Նրա խոսքով` շատերը բժշկին դիմելու փոխարեն դիմում են համացանցի օգնությանը, հարևանի կամ դեղատան աշխատողի խորհրդին: «Արդյունքում՝ շատերի մոտ այդ սեռավարակները չեն հայտնաբերվում, չեն բուժվում՝ հաճախ հանգեցնելով անպտղության»,- ընդգծեց մասնագետը: Նա նաև հիշեցրեց, որ սեռական առողջությունը վտանգվում է ոչ միայն սեռավարակների ու սեռական անփույթ վարքագծի, այլև` ալկոհոլի, անորակ սննդի չարաշահման պատճառով, որոնց հետևանքով տղամարդկանց մոտ նվազում է սեռական կարողությունը, իսկ կանանց մոտ` սեռական ցանկությունը: Ամփոփելով` Վրեժ Շահրամանյանը ևս մեկ անգամ կոչ արեց զգուշանալ:
23206 | 7
Facebook