Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր ֆիլմում Անջելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին

12:03, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Նոր ֆիլմում Անջելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին

Եկատերինա Մեծի մասին պատմող նոր ֆիլմում Անջելինա Ջոլին մարմնավորելու է ռուսական կայսրուհուն: Այս մասին գրում է «Դեյլի Մեյլ»-ը:

Ֆիլմը պատմելու է հենց «նիմֆոմանուհի» Եկատերինայի սկանդալային կյանքի մասին: Այն նկարահանվելու է Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորի՝ կայսրուհու մասին պատմող բեսթսելլեր դարձած գրքի հիման վրա, որի՝ մեծ էկրան բարձրանալու հեղինակային իրավունքները ձեռք է բերվել Ջոլիի կողմից: Ինքը` հեղինակն այդ ամենի առթով նշել է. «Ես շա ուրախ եմ, որ ֆիլմի համար ընտրվել է հենց իմ գիրքը: Դա իմ առաջին ստեղծագործությունն էր, որը գրվել է մեծ սիրով և անսահման եռանդով»:

Աղբյուրը նշում է, որ մինչ այդ Անջելինա Ջոլին ցանկացել է մարմնավորել Եկատերինա 2-րդի կերպարը նաև 2004թ.:
11591 | 0
Facebook