Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանն այսօր դառնում է 61 տարեկան

14:51, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Սերժ Սարգսյանն այսօր դառնում է 61 տարեկան
     Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 61 տարեկան:
     Սերժ Սարգսյանն ավարտել է Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։
     Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:
     1990-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։
4958 | 15
Facebook