Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում հրաձգության հետևանքով 43 մարդ է զոհվել

13:01, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Մեքսիկայում հրաձգության հետևանքով 43 մարդ է զոհվել

Մեքսիկայի Միչոական նահանգում ոստիկանական ուժերի և թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խմբի միջև բախումների ժամանակ կրակոցներ են հնչել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, հրաձգության ժամանակ մահացել է 43 մարդ, որոնցից մեկը՝ ոստիկանական ուժերի աշխատակից:

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միչոական և Հալիսկո նահանգների սահմանագծին։ Ընդհանուր առմամբ՝ նահանգը վերջին տարիներին դարձել է թմրաբիզնեսով զբաղվող խմբերի պայքարի կենտրոն:
5765 | 0
Facebook