Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ

19:20, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ
     Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ ամռանը կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են լինելու: Ասում են` փոփոխությունները վերաբերելու են ինչպես նախարարներին ու մարզպետներին, այնպես էլ վարչապետին: Ըստ լուրերի` չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը թողնի պաշտոնը ու նախագահի հրամանով զբաղվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հարցերով: Ավելին, լուրեր կան, որ այդ ընթացքում նրան կամ կփոխարինի բարերար Ռուբեն Վարդանյանը, կամ որևէ նշանակում չի լինի և պարտականությունները ժամանակավոր կդրվեն փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11487 | 9
Facebook