Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք, վերցրեք». «Առավոտ»

11:08, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք, վերցրեք». «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ինչ էիք սպասում»: Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:
     Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին»:
     Մանրամասները` թերթի համարում:

5194 | 4
Facebook