Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը

12:45, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը

Սրտի կաթվածի պատճառով հանկարծամահությունը շարունակում է մնալ համաշխարհային բժշկության անլուծելի խնդիրներից մեկը: Սրտի կաթվածն առաջանում է սիրտը սնող արյան անոթների խցանման կամ պայթելու հետևանքով: Հիվանդությունը հիմնականում սպառնում է 35 տարեկանից բարձր անձանց, սակայն վերջին տարիներին բավական շատ է հանդիպում նաև ավելի երիտասարդների շրջանում:
     Կաթվածի պատճառները բազմաթիվ են, հետևանքներն էլ՝ ճակատագրական: Կաթվածի պատճառ կարող են դառնալ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը, արյան մակարդման խանգարումները, ալկոհոլի ու ծխախոտի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը և այլն: Սակայն ամենաուժեղ գործոնը, որը կարող է սրտի կաթվածի պատճառ դառնալ՝ արյան բարձր ճնշումն է: Բազմամյա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր յուղայնությամբ սնունդը՝ մասնավորապես կաթնամթերքը, բարենպաստ ազդեցություն են ունենում արյունատար անոթների ու արյան ճնշման կարգավորման վրա:
     Բոլորին հայտնի է, որ կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, կալիում, մագնեզիում, վիտամին D և կենսական այլ նշանակություն ունեցող տարրեր: Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը նույնպես պարունակում է նույն քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր, սակայն ի տարբերություն ավանդական կաթնամթերքի՝ այն պարունակում է ավելի շատ կալցիում և վիտամին D, ավելի քիչ յուղ և կալորիա: Յուղի նվազեցված քանակությունն ապահովում է արյունատար անոթների աշխատանքը, բարելավում արյան ճնշմունը, իջեցնում խոլեստերինի պարունակությունն արյան մեջ և, հետևաբար, նվազեցնում սրտի կաթվածի հնարավորությունը:
     Դեռևս 2010 թվականին հայ սպառողի համար «Աշտարակ-Կաթ» ընկերությունը ստեղծել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարք՝ «Կովիկ» ապրանքանիշով: Այն առաջին ցածր յուղայնությամբ կաթնամթերքն է հայկական շուկայում, որը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից ստացել է «Առողջ Սիրտ» մակնշումը կրելու պատվավոր իրավունքը: Շնորհիվ ցածր յուղայնության՝ այն ավելի հարուստ է սպիտակուցներով և կալցիումով: Վերջինը նպաստում է օրգանիզմից անցանկալի ճարպերի հեռացմանը, ինչն էլ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը:
     Այսպիսով, օգտագործելով ցածր յուղայնությամբ կաթնամթերք՝ զգալիորեն բարելավում ենք սրտի առողջ աշխատանքը և կարգավորում արյան ճնշումը:

3514 | 0
Facebook