Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քր. գործ է հարուցվել

13:50, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քր. գործ է հարուցվել
    
Ինչպես հայտնել էինք, 29.03.2015թ.՝ ժամը 15:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:
     Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ ժամը 17:45-ի սահմաններում, Հ.Անդրեասյանը մահացել էր:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
3344 | 1
Facebook