Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեպի զարգացած երկրներ փախստականների թիվը 1 տարվա ընթացքում կրկնապատկվել է. ՄԱԿ

15:37, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Դեպի զարգացած երկրներ փախստականների թիվը 1 տարվա ընթացքում կրկնապատկվել է. ՄԱԿ

ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարության հրապարակած տվյալներով` զարգացած երկրներում հարկադիր տեղահանվածների ու փախստականների թիվը 1 տարվա ընթացքում կրկնապատկվել է: Այդ թիվը հավասար է 866 հազարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 20 տարվա ընթացքում: Այդ ցուցանիշը բարձր է եղել 1994թ. Բոսնիայի պատերազմի պատճառով:

Այժմ Իրաքում և Սիրիայում ծավալվող մարտական գործողությունները մարդկանց ստիպում են լքել իրենց հայրենիքը: Փախստականների մեծ մասը Սիրիայից, Իրաքից ու Աֆղանստանից են: Ամենամեծ թվով փախստականներ ընդունել է Գերմանիան` շուրջ 173 հազար: ՄԱԿ-ն իր պաշտոնական տվյալներում չի ներկայացրել Թուրքիայում, Լիբանանում ու Հորդանանում ապաստանած փախստականներին:

ՄԱԿ-ն արևմտյան երկրներին շարունակում է հորդորել ավելի մեծ թվով փախստականներ ընդունել:

7299 | 0
Facebook