Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզի Սիս գյուղում 43-ամյա տղամարդը ինքնասպան է եղել

12:11, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Արարատի մարզի Սիս գյուղում 43-ամյա տղամարդը ինքնասպան է եղել
     Արարատի մարզի Սիս գյուղում տղամարդը ինքնասպանություն է կատարել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Սիս գյուղի գյուղապետ Արմեն Եղյանը ասաց, որ ինքնասպան լինողը 43-ամյա Վարդան Դիլարյանն է: Նա ինքնասպանություն է գործել՝ իր տան բակում կախվելով: «Պատճառը դեռ պարզ չի: Երեք երեխաների հայր էր, կինը ուսուցչուհի է, ինքն էլ բանվոր, մշտական գործ չուներ»,- ասաց Ա. Եղյանը:
     Հարցին՝ միգուցե ֆինանսական խնդիրներն են եղել նման քայլի պատճառը, գյուղապետը պատասխանեց, որ չի կարծում, նման տպավորություն չէր թողել:
3500 | 2
Facebook