Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում 19-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել

15:05, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Գյումրիում 19-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել
     Ըստ լուրերի՝ երեկ Գյումրիի Վարդբաղ թաղամասի բնակիչ, 1996 թվականին ծնված Գայանե Գրիգորյանը ինքնասպանության փորձ էր կատարել: Նա որոշել էր կյանքին վերջ տալ տանը՝ պարանով կախվելու միջոցով, բայց հարազատները, նկատելով, կանխել էին և նրան տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը խոսեց աղջկան բուժող բժիշկ Արմեն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Նրան բերել են ծանր վիճակում, անգիտակից: Այս պահին նրա առողջական վիճակը միջին ծանրության է, ստաբիլ է, գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում է»: Ըստ բժշկի՝ ինչքանով որ ինքն էր հասկացել, աղջկա այդ քայլին դիմելու պատճառը անձնական խնդիրներն են եղել:
6187 | 0
Facebook