Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնասպան է եղել ''Արայ'' ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանը

19:09, կիրակի, 16 հոկտեմբերի, 2011 թ.
Ինքնասպան է եղել ''Արայ'' ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանը
     Այսօր` հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես ՄԱՄՈՒԼ.am լրատվականին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է ''ԲՄՎ X5'' մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ:
Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է ''ԲՄՎ X5'' մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է ''Արայ'' ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին ''ՏՏ'' մակնիշի ատրճանակ:
Քննչական մարմինն ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության ''Բրաունինգ'' տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, ''ՏՏ'' մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավտոմեքենան` քննիչի հանձնարարականով, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի Աբովյանի բաժանմունքի տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
8591 | 0
Facebook