Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետը Բելլա Դարբինյանի երգով է շնորհավորել ուսուցիչների տոնը

12:05, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2012 թ.
Քաղաքապետը Բելլա Դարբինյանի երգով է շնորհավորել ուսուցիչների տոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքն Ուսուցչի օրվա կապակցությամբ.

Հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ,

Մեծագույն սիրով, խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով և ակնածանքով է վերաբերվել ուսուցչի, մանկավարժի բարձր կոչմանը:

Բոլոր ժամանակներում էլ ուսուցչին է վերապահված մեր երկրի վաղվա օրվա քաղաքացու ձևավորման կարևորագույն առաքելությունը, որը դուք կրում եք անտրտունջ, սիրով ու նվիրումով:

Այսօր արագ զարգացող աշխարհում ավելի քան կարևորվում են գիտելիքն ու կրթությունը` հանդես գալով որպես ամենաթանկ կապիտալ ու առաջընթացի գլխավոր նախապայման, որպես ժամանակակից աշխարհում ինքնահաստատման ու կայացման հնարավորություն:

Սիրելի՛ մանակավարժներ, սերունդ կրթելու ու դաստիարակելու չափազանց պատասխանատու և պատվաբեր ձեր աշխատանքն արժանի է ամենայն հարգանքի ու մեծարումի, որովհետև ձեզ է վերապահված հայապահպանության, երկրի համար բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացի ձևավորելու դժվարին գործը:

Դպրոցը մեր պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է, ու պետության վերաբերմունքն էլ դպրոցի հանդեպ համապատասխան պետք է լինի: Այսօր դպրոցը պետության և հասարակության ուշադրության կենտրոնում է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

3563 | 3
Facebook