Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում զոհված զինծառայողը վիրավորվել է աջ այտի շրջանում. հարուցվել է քր. գործ

10:50, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Արցախում զոհված զինծառայողը վիրավորվել է աջ այտի շրջանում. հարուցվել է քր. գործ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

22.09.2018թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Հովսեփյանը մահացել է:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

3236 | 0
Facebook