Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը մոտ օրերս Սերժ Սարգսյանին կառաջարկի նախկին նախագահին հասանելիք կեցավայրի վերջնական տարբերակը

16:10, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Կառավարությունը մոտ օրերս Սերժ Սարգսյանին կառաջարկի նախկին նախագահին հասանելիք կեցավայրի վերջնական տարբերակը

Կառավարությունը մտադիր չէ անվերջ բանակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս հատկացվելիք կացարանի ընտրության հարցով և առաջիկա օրերին կներկայացնի վերջնական առաջարկ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը Սերժ Սարգյանին ավելի քան տասը տարբերակ է առաջարկել․ բոլորը, սակայն, մերժվել են երրորդ նախագահի կողմից:

Ըստ Աղաջանյանի, Սերժ Սարգսյանն առաջարկվող տարբերակներից հրաժարվել է, պատճառաբանելով, թե դրանք անվտանգ չեն։ Աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ կառավարությունը նաև Սերժ Սարգսյանին է առաջարկել՝ ներկայցնել սեփական տարբերակները, բայց պաշտոնաթող նախագահի գրասենյակն առայժմ չի արձագանքել։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի հետ։

«Հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը, հավանաբար այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը: Մենք կընտրենք որևէ՝ ամենահարմար և ամենաադեկվատ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, որևէ գույք, դա կառաջարկենք: Եվ դա կլինի մեր վերջնական առաջարկը, անկախ այն բանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը, հավելելով՝ այդ առաջարկով հանդես կգան արդեն մոտ օրերս:

8364 | 3
Facebook