Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ժամանակին սատարել եմ ՀՀԿ-ին, էդ մարդուն: Հիմա երկրում իրավիճակ է փոխվել». Էդուարդ Երանոսյան

14:55, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Ժամանակին սատարել եմ ՀՀԿ-ին, էդ մարդուն: Հիմա երկրում իրավիճակ է փոխվել». Էդուարդ Երանոսյան

«Լֆիկի համար աշխատած Էդուարդ Երանոսյանը՝ Հայկ Մարությանի կողքին»՝ համացանցում տարածված լուսանկարների հետքերով MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի նախկին փոխնախագահ Էդուարդ Երանոսյանի հետ: «Ես նախկինում, որ եղել եմ պետական աշխատող՝ դպրոցի տնօրեն, դե պետական աշխատողները ստիպված չէին կարող լինել ուրիշ կուսակցության անդամ, դրա համար էլ էդ ժամանակ սատարել եմ ՀՀԿ-ին, էդ մարդուն: Հիմա երկրում իրավիճակ է փոխվել, ես էլ մասնակցել եմ Նիկոլ Փաշինյանի հավաքներին, ազատ, առանց կաշկանդվածության արտահայտել եմ իմ միտքը: Ինձ դաժե շատ հրահանգավորումներ են եղել, որ չմասնակցեմ, բայց մասնակցել եմ: Հետո, համաձայն իմ դիմումի, դուրս եմ եկել ՀՀԿ-ից, այսինքն՝ գնացել եմ Մելիք-Ադամյան, դիմում եմ գրել ու դուրս եկել... Ես սպորտսմենի ընտանիքում եմ ծնվել, հայրենասեր մարդիկ ենք, բարի համբավ ունեցող»:

Դիտարկմանը՝ շատերը քննադատում են, թե մինչ իշխանությունը մեղադրում է այս կամ այն ուժին՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար, ստացվում է՝ իր կողքին նախկին իշխանության հետ կապ ունեցած անձինք են, ասել է. «Ես դուրս եմ եկել ՀՀԿ-ից, նոր եմ համագործակցել: Կարող եք իմ կենսագրությունը նայել, ես սպորտ եմ զարգացրել, փողոցից երեխաներին կտրել եմ, պարապմունքների եմ տարել ու հիմա ուզում եմ աշխատել իմ ժողովրդի համար, այդ իսկ պատճառով միացել եմ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, իսկ նախկինում, որպես պետական աշխատող, չէի կարող չենթարկվել իշխանության հրահանգներին»,- ասել է նա:

Տեղեկացնենք, որ Էդուարդ Երանոսյանն Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է:

16256 | 0
Facebook