Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել

20:20, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել

Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։ Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։
     Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել
| | |
2303 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Խլղաթյան Դավիթ
Խլղաթյան Դավիթ 08:15, 24.07.2018
ԱԱԾ~ին ստուգել որքան դրամ է պատվիրել տպելու կենտրռնական բանկը20 տարվա ընթացքում և օվքեր ինչքան դրամ են տպել մեզ համար տվյալները համեմատել