Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել». Դանիել Իոաննիսյան

22:00, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի:

Արդեն վերաբացված նյութում եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները:

Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել էր այս թեմային:

7331 | 0
Facebook