Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում՝ հարբած փոխգնդապետի մասնակցությամբ

22:15, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Խոշոր ավտովթար Երևանում՝ հարբած փոխգնդապետի մասնակցությամբ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են 43-ամյա Հովիկ Աբրահամյանի վարած Nissan Teana մակնիշի 34 RZ 838 համարանիշի, 52-ամյա Ստեփան Բաղդասարյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ՏP 386 համարանիշի և 24-ամյա Գոռ Ադիբեկյանի վարած Toyօta Camry մակնիշի 55 QQ 707 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանցից Հ. Աբրահամյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Նրա խմածության աստիճանը կազմել է մոտ 80 տոկոս։ Իսկ մյուս վարորդները եղեկ են սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ սթափ վարորդ Հ. Աբրահամյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումվ փոխգնդապետ է։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ավագ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

9606 | 0
Facebook