Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնող հանձնաժողովում ընդգրկված է նաև Տիգրան Մուկուչյանը». Նարինե Մկրտչյան

14:35, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնող հանձնաժողովում ընդգրկված է նաև Տիգրան Մուկուչյանը». Նարինե Մկրտչյան

Մամուլի Ազգային Ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրել է.

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Քանի դեռ հայաստանյան ընտրակեղծիքների հավերժական և անմիջական վավերացնողները՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ, և ոչ միայն չեն պատժվել, այլև շարունակում են պաշտոնավարել (Գագիկ Հարություւնյանը՝ ընտանյոք հանդերձ), Հայաստանում ազատ, արդար, օրինական ընտրությունների անցկացման հույսը զրոյական է:
     Հո Շմայս բռնելով չէ՞ արդարադատություն հաստատվում:

3911 | 2
Facebook