Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանը ձեռնպահ կմնա Սամվել Բաբայանին Արցախ գործուղելուց. «Ժամանակ»

10:15, շաբաթ, 16 հունիսի, 2018 թ.
Երևանը ձեռնպահ կմնա Սամվել Բաբայանին Արցախ գործուղելուց. «Ժամանակ»

«Հայաստանի իշխանությունը չմիջամտեց Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած վեր­ջին զարգացումներին: Թե´ վարչապետ Փաշինյանը, թե´ նախագահ Արմեն Սարգսյանը հստակ ձեռնպահ մնացին մի­ջամտությունից: Այդ իրավի­ճակում սադրանք կամ արկա­ծախնդրություն կլիներ, եթե Սամվել Բաբայանը հայտա­րարեր, թե գնալու է Արցախ և հավակնելու է իշխանության: Ըստ այդմ՝ նա, փաստորեն, հղում անելով Հայաստանի իշ­խանությանը՝ բացատրեց, թե ինչու չի գնում:

Մյուս կողմից՝ Բաբայանն ակնարկեց նաև, որ շատ չեն մարդիկ, ում հնարավոր է վստահել Արցախի կառավա­րումը պատերազմական իրադրության և պատերազմի անընդհատ վտանգի պայ­մաններում՝ թերևս Հայաստանի իշխանությանը նաև ակնարկելով, որ եթե իրեն առաջարկեն, ինքը պատ­րաստ է:

Երևանն, ըստ երևույթին, ձեռնպահ կմնա Բաբայանին այդպիսի առաջարկ անելուց: Համենայնդեպս, դա է հուշում Հայաստանում փո­փոխությունների տրամաբանությունը, որը նաև յուրօրի­նակ շարունակություն ունի Արցախում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4787 | 0
Facebook