Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գագիկ Բեգլարյանից տղայական չափալախ կերած Գևորգը դեռ չի հասկացել, որ հաջորդ չափալախի պատվավոր հորիզոնականն ինձ է վերապահված». Արմեն Դանիելյան

14:25, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
«Գագիկ Բեգլարյանից տղայական չափալախ կերած Գևորգը դեռ չի հասկացել, որ հաջորդ չափալախի պատվավոր հորիզոնականն ինձ է վերապահված». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատրաստվում եմ դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելության խնդրանքով... Խնդրանքիս նպատակը լինելու է գևորգ կոստանյանի կողմից դատախազության համակարգում տեղի ունեցած վայրագությունները ճշմարտության քողի տակ ներկայացնելը...

գևորգ կոստանյանը պետք է գիտակցի, որ քրեական պատժից խուսափելու որևէ տարբերակ չունի և արդարադատությունը անպայմանորեն թակելու է իր դուռը...

Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափ ա տալիս...:

Ինքն էր չէ՞ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դեմ ասում՝ ինձ հետ դժվար է խոսակցություն ունենալը... Գագիկ Բեգլարյանից տղայական չափալախ կերած գևորգը դեռ չի հասկացել, որ հաջորդ չափալախի պատվավոր հորիզոնականն ինձ է վերապահված... Ոչ մեկ չկասկածի...»:

22606 | 2
Facebook