Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց

14:25, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց

«Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ ղարաբաղյան պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել, այսինքն՝ չի մտել կոռուպցիոն սխեմաների մեջ, ռազմական կենսագրությունը չի օգտագործել անձնական հարստության և կեցության խնդիրները լուծելու համար: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան իր համախոհը դարձնել: Բռնապետական իշխանության համար վտանգ է ներկայացնում այն անձը, որի վարքագիծը հնարավոր չէ վերահսկել»,- «Ազատության» եթերում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Սաքունցի խոսքով՝ Սեֆիլյանի գործն իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլն էր. «Սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար: Համոզված եմ, որ Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ նրան ձերբակալեցին: Սերժ Սարգսյանը հրահանգը տվել էր, իրավապահներն էլ ձևակերպումներ էին հորինել, որն իրականության հետ կապ չուներ»,- հավելեց նա:

11633 | 1
Facebook