Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա իրեն խայտառակ մահվան է դատապարտել». Վիտալինան՝ Ջիգարխանյանի մասին

12:40, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Նա իրեն խայտառակ մահվան է դատապարտել». Վիտալինան՝ Ջիգարխանյանի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, շարունակում է հարցազրույցներ տալ և հանրությանը զարմացնել իր հայտարարություններով և անհավասարակշիռ պահվածքով:

Дни.ру-ի փոխանցմամբ՝ Վիտալինան այս անգամ մեկնաբանել է Օլեգ Տաբակովի այրիի գրությունը, որում ասվում է 30 տարվա տարբերության մասին: Այդ կապակցությամբ Վիտալինան գրել է հետևյալը.

«Տաբակովը հաջողակ էր, համարձակ և հետևողական իր գործողություններում: Ջիգարխանյանը դա գիտեր և չէր սիրում նրան: Սակայն դրանք արդեն մարդկային որակներ են»:

«Իմ նախկին ամուսինն իրեն դատապարտել է խայտառակ մահվան: Եվ դա նրա ընտրությունն է »,- մեջբերում է պարբերականը Վիտալինայի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանն առգրավել էր Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու հաշիվները:

10050 | 0
Facebook