Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք՝ ինչից է խոսում». Գալուստ Սահակյանը՝ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին

14:05, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Եթե ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք՝ ինչից է խոսում». Գալուստ Սահակյանը՝ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին

«Դուք գնում եք, Մանվել Գրիգորյանին եք հարցնում՝ չմտածելով, որ, այ, եթե մեկ անգամ ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք՝ ինչից է խոսում»,- մի խումբ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությանն, ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն, արձագանքելով լրագրողների հարցին՝ իսկ Կարեն Կարապետյանը չի՞ կարող վարչապետ դառնալ, նշել էր. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա.... Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ ա, հա... Էս պահին անուն տվեք, ես չեմ տենում»:

Լրագրողների հարցին՝ այսինքն ապագա վարչապետը պետք է պատերազմի ճանապարհով անցա՞ծ լինի, Գալուստ Սահակյանն ասել է. «Շատ լավ է, որ պատերազմի մասնակից է, բայց դա չի նշանակում, որ միայն դրա համար ՀՀԿ-ն պիտի գտնի, որ նա պիտի դառնա վարչապետ»,- նշել է Սահակյանը:

4355 | 1
Facebook