Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ավիաաղետի պատճառն, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքությունն է եղել:
Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա, ներսում գտնվող մարդկանցից ոչ ոք ողջ չի մնացել:
Հաղորդվում է, որ Ան-26-ը ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է զինտեխնիկայի և զորքերի տեղափոխման համար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: