Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի փեսան՝ աներոջ որոշման վերաբերյալ». Արթուր Սաքունց

10:35, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
«Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի փեսան՝ աներոջ որոշման վերաբերյալ». Արթուր Սաքունց

Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր աներոջ որոշման՝ Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։

Եթե որևէ «լրագրող» կամ «քաղաքական անկախ» վերլուծաբան չի կարևորում այս հարցը, կամ չի փորձում այս հարցի պատասխանը ստանալ, կամ լուրջ մասնագիտական կարողության լրացման խնդիր ունի, կամ տեղյակ չէ իրական քաղաքական, իրականում պալատական իրավիճակին, կամ էլ խորապես կախվածության մեջ է գտնվում փեսայից․․․

Հանկարծ որպես քաղաքական վերլուծաբան հանդես եկող որևէ անձ չփորձի համարել նման հարցն անհիմն, կամ ոչ էական, կամ էլ որևէ նշանակություն չունեցող։

Սեփական անէականության մասին ավելի լավ է լռել, դրա համար էլ է անհրաժեշտ գեթ մի կաթիլ մտածողության ունակություն․․․

6862 | 0
Facebook