Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թանկացումների հարցով երեքշաբթի կանցկացվեն խորհրդարանական լսումներ

16:10, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Թանկացումների հարցով երեքշաբթի կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին գնաճը մեղմելու, պատճառներն ուսումնասիրելու հարցով խորհրդակցություն էր հրավիրել՝ տալով հանձնարարականներ:

Հունվարի 19-ին ընդդիմադիր «Ելք»-ն ընդդեմ թանկացումների բողոքի երթ էր անցկացրել՝ հայտարարելով, թե խորհրդարանական լսումներ անցկացնելն անիմաստ է. խնդրի լուծումը Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ կատարելն է:

3011 | 0
Facebook