Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեղասահք․ Մեդվեդևան չպաշտպանեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը՝ զիջելով Զագիտովային

00:05, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Գեղասահք․ Մեդվեդևան չպաշտպանեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը՝ զիջելով Զագիտովային

Մոսկվայում ավարտվեց գեղասահքի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան մենասահորդուհիները՝ ազատ ծրագրով։ Վերջին տարիների առաջատար Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Մեդվեդևան, ինչպես կարճ, այնպես էլ ազատ ծրագրում, չկարողացավ գրավել առաջին տեղը՝ զիջելով իր հայրենակցուհի 15-ամյա Ալինա Զագիտովային, ով էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի լեգենդար գեղասահորդուհի Կարոլինա Կոստները։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բաց է թողնում առաջնությունը՝ վնասվածքի պատճառով։

Ալինա Զագիտովա
Եվգենիա Մեդվեդևա
Կարոլինա Կոստներ

Արդյունքները
Արդյունքները
4417 | 0
Facebook