Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի այցելուների թիվն աճել է

20:10, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի այցելուների թիվն աճել է

2017-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 18 հազար 685 այցելու, այդ թվում՝ 4847-ն արտերկրից. նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է 21 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Նա նշել է, որ թանգարան են այցելում ոչ միայն տեղացիներ, այլև` ՀՀ-ից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Գերմանիայից և այլ երկրներից ժամանած մարդիկ:

Բալայանի խոսքով՝ այցելուների մեծ մասի նպատակն է ոչ միայն տեսնել Արցախն, այլև ծանոթանալ նրա պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև անձամբ տեղեկանալ հակամարտության իրական խնդրին:

3196 | 0
Facebook