Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները նախագահական նոր նստավայր են կառուցում. «Ժամանակ»

10:15, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Իշխանությունները նախագահական նոր նստավայր են կառուցում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը՝ Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը՝ Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5467 | 3
Facebook