Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված Ռուբեն Թաթուլյանի, նրա՝ ՀՀ դիվանագիտական անձնագրի ու քաղաքական էլիտայի հետ կապերի մասին

19:30, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված Ռուբեն Թաթուլյանի, նրա՝ ՀՀ դիվանագիտական անձնագրի ու քաղաքական էլիտայի հետ կապերի մասին

Մամուլում ու համացանցում չեն դադարում «օրենքով գողերի» թեմայով քննարկումները, որի շարժառիթը ռուսական լրատվամիջոցների հրապարակումներն էին: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի դեմ:

Վերջինը հայտնի է «Ռոբսոն» մականունով, Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամներից է, ամիսներ առաջ էլ ՀՀ դիվանագիտական անձնագիր է ստացել: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նրան պատկանող «Վեսնա» հյուրանոցը և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ՝ նրան ու ևս 9 «օրենքով գողերի» Վաշինգտոնն արգելել է մուտք գործել ԱՄՆ տարածք, ԱՄՆ քաղաքացիներին էլ արգելվել է գործնական կապեր հաստատել նրանց հետ, իսկ վերջինների ֆինանսական ակտիվներն ամերիկյան բանկերում սառեցվելու են:
     «Ռուբեն Թաթուլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական էլիտաների հետ... Մոսկովյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Ռոբսոնի հետ բավական մտերիմ է ՌԴ նախաագահ Վլադիմիր Պուտինը»,- գրել է Համբարյանը:

Թեմանին անդրադարձել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Սյուզան Սիմոնյանը. «Բա ինչ էիք ուզում։ Նմանն իր նմաններին է հավաքում իր շուրջն, անունն էլ դնում դիպլոմատ, կամ էլ օրինակ հրեշտակ։ Թե որն է այստեղ զարմանալին։ Ռուսներն էլ մի այնպես են գրում սրա մասին, կարծես իրենց մոտ լրիվ այլ բարքեր են ու իրենց երկրի հայ գողերի հետ ախպերություն չեն անում, ու նրանց գող են անվանում։ Դուք ձեր մասին մտածեք, որովհետև ձեր երկիրն էլ Հայաստանից ոչ մի բանով չի տարբերվում»։

Ավելի վաղ հրապարակել էինք նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը, որտեղ նա անդրադարձել է Ռոբսոնի ստացած անձնագրի ու ՀՀ ընտրությունների թեմային: «Մի քանի տարի առաջ ՀՀ նախագահի հովանավորությամբ «օրենքով գողերի» հավաք եղավ Ծաղկաձորում: Մեր կրկրի հեղինակությամբ և վարկանիշով մտահոգ քաղաքացիների համար շոկային այս հավաքի «պտուղները» երկարեցին այնքան, որ այդ հավաքին մասնակիցներից մի քանիսը համարյա պաշտոնապես սկսեցին ազդել ՀՀ ընտրությունների ընթացքի վրա: Դիվանագիտական անձնագիրը նրան հատուցելու ձևերից մեկն է.... »,- նշել է նա:

Ավելի վաղ առիթներ ունեցել ենք անդրադառնալու Թաթուլյանի անվան հետ կապված զարգացումներին: Խոսքը՝ նրա ձերբակալության, ՀՀ քաղաքական կյանքում վերջինի դերակատարության և այլ թեմաների մասին է:

Ամենաուշագրավը, սակայն, քրեական հեղինակության ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու գործընթացն էր: Անձնագրի մասին, ի դեպ, հայտնի էր դարձել Չեխիայում ձերբակալվելու ժամանակ: Երբ լրատվամիջոցները ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել էին, թե արդյոք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը կարող էր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալ, պատասխանել էին, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը կարգավորվում է համապատասխան օրենքով և որ այն տրվում է ՀՀ նախագահի թույլտվությամբ:

ՀՀ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Թաթուլյանի ընդգրկումն ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:

| | |
14448 | 6
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Hermine
Hermine 19:39, 23.12.2017
ba ete erkri demqern sranc het tan arnen mer vijakn el es klini eli
Ardar Hayastan arants jhudneri
Ardar Hayastan arants jhudneri 20:39, 23.12.2017
Dranq erkri demqer@ chen
Dranq erkri hetuyqnern en
Ardar Hayastan arants jhudneri
Ardar Hayastan arants jhudneri 21:02, 23.12.2017
Ed um es asum ??
Narek
Narek 21:24, 23.12.2017
Ete ays nyutn text el chunenar, nkarn arden xosun er, txerq jan....
567
567 21:31, 23.12.2017
վեչնը էս Ռոբսոնը սենց պատմությունների մեջ ա էլի