TitleMax ընկերությունն աշխարհի խոշորագույն ընկերությունների շրջանում հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որքան են այդ ընկերությունները վաստակում մեկ վայրկյանում: Առաջին տեղում է Apple-ը, որը մեկ վայրկյանում 1444 դոլար է վաստակում:
Apple-ին հաջորդում է մի քանի բանկ:
Microsoft-ը մեկ վայրկյանում վաստակում է ընդամենը 531 դոլար:
Facebook-ի հաշիվներն ամեն վայրկյան համալրվում են 323 դոլարով, իսկ Disney-ինը՝ 296 դոլարով:
Apple-ը ոչ միայն բոլորից շատ է վաստակում, այլև ցուցակի ամենաթանկ ընկերությունն է, որի կարողությունը գնահատվում է 756 միլիարդ դոլար: