Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ահաբեկչական ծրագրեր ունեցողը հրապարակային գործունեություն չէր ծավալի». Հարությունյանն՝ ԱԱԾ-ի հայտնաբերած օգտատիրոջ մասին

14:40, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Ահաբեկչական ծրագրեր ունեցողը հրապարակային գործունեություն չէր ծավալի». Հարությունյանն՝ ԱԱԾ-ի հայտնաբերած օգտատիրոջ մասին

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչի մասին է խոսքը և ինչքանով է լուրջ այն, ինչ ասվել է: Ֆեյսբուքում միլիոնավոր մարդիկ են ներգրավված և նրանց մեջ կան անհավասարակշիռ, հոգեկան հիվանդներ, մարդիկ, որ ընդամենն ինքնադրսևորվելու խնդիր են լուծում: Բայց գնալ ամեն մի գրության հետևից և գործ հարուցել, կարծում եմ՝ ԱԱԾ-ն կմոլորվի: Մարդն, ով լուրջ ծրագրեր ուներ ահաբեկչական գործողությունների, հրապարակային գործունեություն չէր ծավալի: ԱԱԾ-ի սկսած բոլոր գործերի նման, սա նույնպես փուչիկի պես կպայթի»,- այս մասին «Ազատության» եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյան՝ անդրադառնալով՝ ԱԱԾ-ի բացահայտած ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք-ին, ով «Ֆեյսբուք»-ի միջոցով փորձում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել:

««Սասնա ծռեր»-ի ձերբակալությունից հետո ես գրել եմ և ասել՝ հույս ունեմ, որ իշխանությունները կվերլուծեն, կփորձեն հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ և կփորձեն վերացնել պատճառները: Այսքան ժամանակ է անցել՝ ես չեմ տեսնում, որ նրանց վերլուծությունները պատճառները վերացնելուն ուղղված լինեն, ընդհակառակն, ուղղված են այդ կարգի մարդկանց կալանավորելուն, լռեցնելուն, որը դրական արդյունքի բերել չի կարող»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

4280 | 0
Facebook