Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավալի է, որ կան գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում». Արա Բաբլոյան

11:40, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Ցավալի է, որ կան գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում». Արա Բաբլոյան

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի: «Եկեք արդարացի լինենք, երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,-ասաց նա:

Պատգամավորը համաձայնեց` ասելով, որ մյուս կողմից էլ կարող է լինել և հոգեկան խանգարումներով այցելու, կամ քրեական տարր, որը բռնության կդիմի:

«Այդ դեպքում չե՞ք մտածում ապահովել բժիկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որ հետագայում արդարություն լինի, որ իրոք մեղավորը պատժվի»,-հարցրեց նա: Կարեն Ավագյանը նշեց, որ տեսախցիկների հետ կապված եթե նախաձեռնություն լինի՝ կմիանա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր արտահերթ ելույթում ցավ հայտնեց, որ կան գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում. «Բժիշկները շատ հաճախ հոգեբանական անհավասար վիճակում են լինում, ու կարող են հունից դուրս գալ: Սակայն դա չի նշանակում, որ նրան պետք է բռնության ենթարկել: Երբ սպանել են, ասենք, Շտապօգնության բժշկին, էլ ո՞վ պետք է օգնի հիվանդին: Մենք այս օրենքով չենք ասում, որ բուժաշխատողը պետք է արտոնյալ լինի, սակայն ասում ենք, որ հիվանդը նրա մոտ շատ հաճախ գալիս է նյարդային վիճակում: Ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի աշխատանքը»,- ասաց Բաբլոյանը:
     «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ կարևոր են, պատշարը կամ գաջեգործը նույնպես պաշտպանության կարիք ունեն, չի կարելի որևէ մասնագիտություն առանձնացնել:

2620 | 4
Facebook