Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես պատերազմ հայտարարեց կառավարությանը. գրոհը կշարունակվի. «Ժամանակ»

09:35, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես պատերազմ հայտարարեց կառավարությանը. գրոհը կշարունակվի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է:
     Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, և ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաև 2018թ.:
     Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որևէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4643 | 5
Facebook