Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը հայտնել է, թե որքան հաղորդագրություն է հրապարակել ռուսական «թրոլինգը»՝ նախագահական ընտրություններին ազդելու համար

11:10, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը հայտնել է, թե որքան հաղորդագրություն է հրապարակել ռուսական «թրոլինգը»՝ նախագահական ընտրություններին ազդելու համար

Facebook սոցցանցը հայտարարել է, որ վերջին երկու տարվա ընթացքում մոտ 126 միլիոն ամերիկացի է տեսել ռուսական «թրոլինգի» հրապարակումները:
     Ըստ սոցցանցի՝ հրապարակվել է մոտ 80 հազար հաղորդագրություն, որոնք նպատակ են ունեցել ազդել 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին:
     Սոցցանցը նշում է, որ դրանց մեծ մասը կենտրոնացած են եղել քաղաքական և սոցիալական հաղորդագրությունների պառակտմանը: Այդ հարցով Սենատում լսումներ են ընթանում:
     Երկուշաբթի օրը Google-ը ևս հայտնել էր ռուսական «թրոլինգի» կողմից YouTube-ի 18 տարբեր ալիքներում ավելի քան 1000 տեսանյութերի ներբեռնման մասին, հաղորդել է Washington Post-ը:

6212 | 0
Facebook