Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն խոստովանել է, որ ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Սիրիայում». ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

11:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ն խոստովանել է, որ ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Սիրիայում». ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
     Ռուսաստանի պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստովանել է, որ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի հետ կապ ունեցող «Հայաթ Տահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում քիմիական զենք է կիրառել, փոխանցում է RIA Novosti-ն:
     Նրա խոսքով՝ ահաբեկիչները ծանր սպառազինություն են կիրառել, այդ թվում ինքնաշեն պայթուցիկ սարքեր և քիմիական զենք:
     Ըստ Կոնաշենկովի՝ դա Պետդեպարտամենտի կողմից առաջին խոստովանությունն էր: Նա նաև հավելել է, որ ներկա պահին Իդլիբ նահանգում հայտնի է քիմիական զենքի կիրառման միայն մեկ դեպք՝ Հան Շեյհունում:
3952 | 0
Facebook