Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

11:40, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավստրալիան երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

Ավստրալիայի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ կիրառված ֆինանսական պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այս պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար:
     Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ավստրալիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարաձգումը ոչ թե արտաքին ճնշումների, այլ համակարգային մոտեցման արդյունք է: Ավստրալիան հասկանում է, որ Ռուսաստանն սպառնալիք է ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ՝ իր համար:
     Նշվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան ևս 3 տարի: Ավստրալական սև ցուցակում են Ռուսաստանի 48 ընկերություն և 153 քաղաքացի:

7518 | 0
Facebook