Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համայն վրաց պատրիարքն՝ սկանդալի կենտրոնում. նրա բնակարանում թուրք ահաբեկիչներ են թաքնվել

15:35, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Համայն վրաց պատրիարքն՝ սկանդալի կենտրոնում. նրա բնակարանում թուրք ահաբեկիչներ են թաքնվել

Համայն վրաց պատրիարքը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մցխեթի փողոցի վրա գտնվող նրա բնակարանում մեկ տարի շարունակ ապրել են Թուրքիայի քաղաքացիներ, ում հետախուզում էր թուրքական կողմը՝ կատարած հանցանքների համար: Այս մասին այսօր հայտարարել է «Ռուսաթվի 2» հեռուստաընկերությունը՝ հղում անելով պատրիարքի թիկնազորի նախկին պետ Սոսո Օխանաշվիլու ցուցմունքներին: Պատրիարքի բնակարանում ապրած 3 անձինք կասկածվում են ահաբեկչության, սպանության, առևանգման համար:
     Օխանիշվիլու ցուցմունքի համաձայն՝ թուրքերին պատրիարքի բնակարանում տեղավորել է նրա քարտուղար-ռեֆերենտ Շորեն Թաթրուաշվիլին և Պատրիարք սբ Անդրեյ Պերվոզվաննիի անվան համալսարանի Վերստուգիչ խորհրդի անդամ Գեորգի Անդրիաձեն: Ընդ որում, Օհանիշվիլին վստահեցնում է, որ պատրիարքն իմնքն այդ մասին ոչ մի տեղեկություն չի ունեցել:
     Սակայն բնակարանում տեղավորվածներից մի կին ու տղամարդ հայտնել են, որ պատրիարքն էլ է տեղյակ եղել իրենց բնակեցման մասին:

8634 | 1
Facebook