Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աղվան Հովսեփյանի եղբոր հանձնարարությամբ բնակարանից զրկել են քաղաքացուն. «ՀԺ»

09:55, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Աղվան Հովսեփյանի եղբոր հանձնարարությամբ բնակարանից զրկել են քաղաքացուն. «ՀԺ»

Քաղաքացի Խոսրով Հովհաննիսյանն «Հայկական ժամանակ»-ի-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ զրկվել բնակարանից:
     Խոսրով Հովհաննիսյանը 2008 թվականին ցանկացել է բնակարաններից մեկը վաճառել (Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում), որպեսզի իր տնտեսական գործունեությունը բնականոն շարունակի: Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով եղբոր մտադրության մասին, առաջարկել է գյուղատնտեսական վարկ վերցնել, մի մասը տրամադրել իրեն, իսկ մյուս մասով գործող խանութի աշխատանքները կազմակերպել: Եղբոր առաջարկով գրավադրել են Խոսրով Հովհաննիսյանի տներից մեկը, որտեղ ապրել է Գառնիկ Հովհաննիսյանը ու 50 միլիոն դրամ գումար են վերցրել բանկից, որից 10 միլիոնը խանութի համար պետք է օգտագործվեր, իսկ 40 միլիոնը Գառնիկ Հովհաննիսյանի՝ ապագա ֆերմայի:
     Գործարքն անելուց հետո Գառնիկ Հովհաննիսյանը եղբորից պահանջել է մյուս տունը տրամադրել իրեն, որպեսզի ինքը մարի 40 միլիոն դրամի պարտավորությունը: Այս առաջարկը Խոսրով Հովհաննիսյանը մերժել է:
     2011 թվականին Խոսրով Հովհաննիսյանն իր մյուս բնակարանը գրավադրել է այլ նպատակով, իսկ առաջին բնակարանի համար հարազատ եղբայրն այլեւս վճարումներ չի իրականացրել:
     2012 թվականին Խոսրով Հովհաննիսյանը տեղեկանում է, որ բանկը պահանջել է գրավադրված բնակարանն ազատել: «Իրեն ասել են՝ այս ինչ ես անում, ասել է 50-60 հազար դոլար ծախսել եմ, որ տուն գնեմ, տվել եմ, այս վիճակով տունն առել եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վտարման հայցով դիմել են դատարան, որպեսզի եղբայրն ազատի այն բնակարանը, որտեղ ապրում է, և որը հանդիսանում է Խոսրով Հովհաննիսյանի երկու բնակարաններից մեկը: Գառնիկ Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացնում դատարան: Առաջին ատյանի դատարանը Գառնիկ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացնում, որից հետո Խոսրով Հովհաննիսյանը դիմում է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչում հաղթելուց հետո պարտվում է վճռաբեկ դատարանում:
     «Դատարանն ի՞նչ իրավունքով է իմ բնակարանը վաճառել Գառնիկ Հովհաննիսյանին: Ես խնդրում եմ, որպեսզի իմ իրավունքները վերականգնվի»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ դատարանի վրա ճնշում է գործադրվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կողմից:
     «Խոսակցություններ եմ լսել, ոչ թե մի հոգուց, այլ շատ մարդկանցից, որ դրա ետեւում կանգնած են Հովսեփյանները, Հովսեփյան Ռուբենը: Ես զանգահարել եմ Հովսեփյան Ռուբենին, ասել եմ՝ խոսելու խնդիր ունեմ, ինքն ինձ շատ սիրալիր ընդունեց, բա, Խոսրով ջան, պրոբլեմ չկա: Հանդիպել ենք, այն ժամանակ ինքը պատգամավոր էր: Հանդիպել ենք Հալաբյան փողոցի իր շտաբում: Հարցրել եմ իրեն, ասել եմ՝ նման խոսակցություններ եմ լսել, որ ինչ-որ դուք եք հովանավորել: Ինքը չհրաժարվեց, ասեց՝ այո, ես խառնվել եմ: Ես իրեն չեմ ասել, որ դու ես խառնվել, այլ իրեն հարցրել եմ: Ինքն ինձ ասել է, որ այո, ես խառվել եմ, հանձնարարել եմ Բարսեղյան Վարդանին: Ասել եմ՝ Բարսեղյան Վարդանն ո՞վ է: Ասել է՝ մեր նախկին Մաշտոցի դատախազը, նա է զբաղվել այդ հարցով»,- մանրամասնել է զրուցակիցը՝ նշելով, որ մինչ օրս ոչ մի կերպ չի կարողանում իր սեփականության իրավունքը վերականգնել»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4985 | 0
Facebook