Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում քաղաքացիներ են հոսանքահարվել. նրանցից մեկը մահացել է

11:40, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Երևանում քաղաքացիներ են հոսանքահարվել. նրանցից մեկը մահացել է
     Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա: Տեղազննման արդյունքում պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է՝ 67-ամյա Կ. Ն.-ն, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել՝ 67-ամյա Ա. Հ.-ն: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև՝ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ն ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել:
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիներից մեկը մահացել է: Մյուս հիվանդի վիճակը գնահատվում է նորմալ։
6899 | 0
Facebook