Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամը միացել է հացադուլին

11:40, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամը միացել է հացադուլին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը հուլիսի 22-ից հացադուլ է հայտարարել: Վարդան Գերավետյանին է միացել խմբի մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանը: Նրանք ներկայացրել են չորս պահանջ, մասնավորապես` ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին և բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար։

3532 | 0
Facebook