Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրք ազգայնականները հաքերային հարձակման են ենթարկել Սևան Նիշանյանի Twitter-յան էջը

20:45, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Թուրք ազգայնականները հաքերային հարձակման են ենթարկել Սևան Նիշանյանի Twitter-յան էջը

Թուրք ազգայնականները հաքերային հարձակման են ենթարկել պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նիշանյանի Twitter-յան էջը։ Նրանք սպառնալից գրառում են կատարել մտավորականի էջում: «Մի թեթևամիտ, տխմար ծիտ փախել է արտասահման ու գլուխ է գովում դրանով։ Այդ դեպքում՝ թռչնակին բռնելը մեզ վրա։ «Լուսին - աստղ» քիբեր թիմը բարևում է»,- գրել են հաքերները՝ թողնելով իրենց խմբի տարբերանշանը։

Հիշեցնենք, որ Նիշանյանն, ով 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Թուրքիայում, փախել է Իզմիր քաղաքի բանտից ու ապաստան գտել Հունաստանում:

3014 | 0
Facebook