Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդվի գյուղի հանքը շահագործողների թվում է նաև ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը»․ Գևորգ Գորգիսյան

15:10, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Արդվի գյուղի հանքը շահագործողների թվում է նաև ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը»․ Գևորգ Գորգիսյան
     «Այնտեղ, որտեղ ուզում են բացել այդ հանքը, գյուղի խմելու ջուրն է հոսում, այդտեղ գտնվում են արոտավայրերը, գյուղի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է․․․ Գյուղում կան պատմամշակութային արժեքներ, 7-րդ դարի եկեղեցի, սա ոչ միայն բնապահպանության նախարարության, այլ նաև մշակույթի նախարարության խնդիրն է ու կաթողիկոսարանի»,- այս մասին Արդվի գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
     Պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունն ընտրել է խնդրի ամենահեշտ ձևը: «Եթե տնտեսության զարգացման միակ գրավականը թողնում ենք սարերը քանդել-ծախելը, դա հեռու չի տանում, մի օր բերելու է նրան, որ երկիրն ավերակների է վերածվելու, բնակչություն չկա, ով էլ կա՝ հիվանդ է: Օտարերկրյա ներդրողները եկան-քանդեցին, շահույթն առան ու գնացին, իսկ պոչամբարները, թունավոր օդը, ջուրը մնացին մեզ: Սարը քանդել-ծախելը հեշտ է, բայց ուղեղով մտածել և լուրջ քայլեր անելը՝ բարդ: Մեր կառավարությունը փաստացի ընտրել է շատ հեշտ ուղին»:
     Գևորգ Գորգիսյանը նշեց նաև, որ այս ընկերության առնվազն 30%-ի սեփականատերը ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդվի գյուղում բնակիչները ճանապարհը փակել են ու բողոքում են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ:
5466 | 1
Facebook