Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անալիտիկ» կայքի տնօրենը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման

16:20, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«Անալիտիկ» կայքի տնօրենը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և դատապարտել 1․5 տարվա ազատազրկման: Նշենք, որ Անի Հովհաննիսյանն անազատության մեջ կմնա 3 ամիս, քանի որ արդեն 1 տարի և 3 ամիս անազատության մեջ է:
     Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

8581 | 1
Facebook