Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Պարսից ծոցում լազերային զենք է փորձարկել

10:45, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը Պարսից ծոցում լազերային զենք է փորձարկել

ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում լազերային զենք են փորձարկել, փոխանցում է CNN-ը:
     Հաղորդվում է, որ լազերային զենքի համակարգը` LaWS-ը, տեղակայված է USS Ponce տրանսպորտային նավահանգստում:
     «Այն ավելի դիպուկ է, քան փամփուշտը, դա զինավառության նեղմասնագիտացված համակարգ չէ, սա բազմակողմանի զենք է, այն կարող է կիրառվել բազմաթիվ թիրախների ուղղությամբ»,- հայտարարել է նավի հրամանատար Քրիստոֆեր Ուելսը:
     LaWS-ը կարող է օբյեկտներ խոցել լույսի արագությամբ ու 50 անգամ ավելի արագ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից: «Մեզ չի մտահոգում քամին, գործողությունների հեռավորությունը, մենք կարող ենք թիրախներ խոցել լույսի արագությամբ»,- ասել է լեյտենանտ Քեյլա Հյուզան:
     Փորձարկման ժամանակ որպես թիրախ ծառայել է անօդաչու սարքը, որը լազերային զենքով խոցվելուց հետո հայտնվել է ծովում: Ըստ զինվորականների` հարվածն աննկատ և անձայն է եղել:
     Հաղորդվում է, որ լազերային զենքին գործարկման համար անհրաժեշտ է միայն էլեկտրականության որոշակի պաշար, որն ստացվում է ոչ մեծ գեներատորից: Համակարգն սպասարկում են 3 մարդ, իսկ մեկ խոցման համար ծախսվում է 1 դոլար:

ԱՄՆ-ը Պարսից ծոցում լազերային զենք է փորձարկել
12986 | 2
Facebook